News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանացի հետազոտողները պարզել են, որ շատ բժիշկներ մարդկանց մոտ  հաճախ սեռական բնույթի խանգարումներ են ախտորոշում այն դեպքերում, երբ  դրանք իրականում բացակայում են:

Համաձայն նախկին հետազոտությունների՝ սեռական բնույթի խնդիրներ ունի կանանց մեկ քառորդն ու տղամարդկանց 40 տոկոսը: Բրիտանացի հետազոտողները  կարծում են, որ այդ թվերը ուռճացված են:

Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի գիտնականների թիմը որոշել է սեփական հետազոտությունն անցկացնել՝ ելնելով սեռական խանգարումների միջազգային չափանիշներից: Պարզվել է, որ այդ չափանիշներին համապատասխան՝ սեռական խանգարումներ ունի կանանց 3.6 տոկոսն ու տղամարդկանց 4.2 տոկոսը, հայտնում է Informing-ը:

Հետազոտության հեղինակները նշում են, որ հաճախ բժիշկները շտապոմ են ախտորոշումներ դնելիս: Իրականում անկողնում առաջ եկող խնդիրները հաճախ նորմայից շեղում չեն: Բժիշկները կարող են լիբիդոյի նվազում, էրեկտիլ դիսֆունկցիա կամ անօրգազմություն ախտորոշել միայն այն ժամանակ, երբ սեռական խնդիրները շարունակվում են կես տարուց ոչ պակաս եւ սեռական ակտի 75 տոկոս դեպքերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ