News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Drinkaware բարեգործական հիմնադրամի՝ 825 չափահասների շրջանում անցկացրած հարցումը ցույց է տվել, որ մարդկանց տիպիկ երեկոն ալկոհոլի օգնությամբ սթրեսի դեմ պայքարն է:

Հարցման արդյունքների համաձայն, աշխատանքային օրվա ավարտին մարդիկ նախընտրում են թուլանալ գինի ըմպելով՝ իրենց զուգընկերների կամ երեխաների հետ ժամանակ անցկացնելու փոխարեն:

Ըստ Mignews-ի, կանանց 73 եւ տղամարդկանց 26%-ն ասել է, որ սթրեսն աշխատանքային օրվա ավարտին ալկոհոլ օգտագործելու միակ պատճառն է: Կանայք նշել են, որ հանգստանալու համար սովորաբար գինի են խմում: Հարցված կանանց 61%-ը միջինը երկու կամ ավելի գավաթ գինի է խմում, ինչը գերազանցում է օրական նորման: Տղամարդկանց 61%-ն էլ տանը եղած ժամանակ միջինը շուրջ 1 լիտր գարեջուր է խմում:

Հարցվածների միայն 26%-ն է կարծում, որ շատ է խմում՝ շաբաթական առնվազն երկու անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ