News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի նախկին կին, գործով վկա Հայաստան Եգորյանն այսօր` մայիսի 4-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ:

«Ոչինչ չունեմ ասելու, իր դեմ էլ ոչինչ չունեմ, դեպքի մասին իմացել եմ համացանցից»,- ասաց նա:

Վկան նաեւ նշեց, որ Մուշեղ Մխիթարյանն ու ինքը համատեղ ապրել են մեկուկես տարի, զավակ ունեն: Նա ասաց նաեւ, որ իրենք բաժանվել են սպանությունից մեկ ամիս առաջ եւ որեւէ կապ չեն ունեցել իրար հետ:

Կողերից ոչ մեկը հարց չուղղեց վկային: Փոխարենը ամբաստանյալը տեղից վրդովվեց` ասելով, թե քննիչը դրդել է վկային իր դեմ վկայություն տալ նախաքննության ընթացքում: 

«Քննիչը չի դրդել, որպես քեզ ճանաչող մարդու հարցրել են` ով ես»,- պատասխանեց վկան:

Ամբաստանյալն էլ ավելի վրդովվեց, տեղից վեր կացավ, փորձեց հեռանալ նիստերի դահլիճից, ոստիկանները թույլ չտվեցին: Դատավորը զգուշացրեց նրան այլեւս նման վարք չդրսեւորել, հակառակ դեպքում սանկցիա կկիրառի:

Դատական նիստը հետաձգվեց մյուս ծանուցված վկաների չներկայանալու պատճառով: Նրանցից երկուսին բերման ենթարկելու որոշում կայացվեց:

Մուշեղ Մխիթարյանի պաշտպանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վկան նախաքննության ընթացքում տված ցուցմունքում նույնպես ասել է, որ դեպքից տեղյակ չի, ասել է նաեւ, որ Մուշեղից բաժանվել է, քանի որ նա տարօրինակ մարդ է եղել, չի կարողացել հետը ապրել:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

Սպանության մեջ մեղադրվում է 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ