News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում հինգշաբթի ուժի մեջ է մտել այսպես կոչված  «օրինական թմրանյութի» նկատմամբ արգելքը, որը նախ եւ առաջ վերաբերում է ծխախոտային խառնուրդներին եւ «ուրախացնող գազին»:

Օրենքները, որոնք քրեորեն հետապնդելի են դարձնում նման նյութերի պատրաստումը եւ տարածումը, ուժի մեջ են մտել հինգշաբթի գիշերը, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը: 

Արգելքը տարածվում է սփայսների, ուրախացնող գազի, սալվիա դիվինորումի եւ մեֆեդրոնի վրա: Սփայսը եւ մեֆեդրոնը ներկայացվում են որպես արգելված թմրանյութերի` ՄԴՄԱ-ի եւ մարիխուանայի սինթետիկ անալոգներ:     

Ուրախացնող գազը կամ ազոտի ենթաօքսիդը եւ սալվիա դիվինորում բույսը  (եղեսպակի տեսակ) առավել թեթեւ նյութեր են, սակայն դրանք եւս արգելվել են: 

Անցյալ տարի Բրիտանիայում մոտ 100 մահ է տեղի ունեցել` կապված «օրինական թմրանյութերի» հետ: Նոր օրենքին համապատասխան, դրանց տարածումը կպատժվի մինչեւ յոթ տարի ժամկետով: 

Շատ դիտորդներ համարում են, որ արգելքը չի լուծում խնդիրը: Խանութներում  սփայսերի օրինական վաճառքի տարիներին խառնուրդների առեւտրականների մոտ հաճախորդների բազաներ են ձեւավորվել, որոնց նրանք ամենայն հավանականությամբ կշարունակեն խառնուրդներ վաճառել: 

Փորձագետներն անհանգստանում են, որ ամբողջ առեւտուրն ուղղակի կվարվի անօրինական ուղիներով` փողոցներում եւ ինտերնետով: 

Ռուսաստանում ծխախոտային խառնուրդների արգելքն ուժի մեջ է մտել   2010-ին, բայց առաջվա նման հաղորդագրություններ են ստացվում ծխախոտային խառնուրդների օգտագործումից մարդկանց մահվան մասին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ