News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ առաջին տիկին Նենսիի տան զարդերը, կահույքը, գրքերը, նկարներն ու արվեստի այլ նմուշներ աճուրդի են հանվել: Այս մասին հաղորդել է Christie’s աճուրդի տունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ռեյգանների Լոս Անջելեսի տան մասնավոր հավաքածուի աճուրդը կկայանա սեպտեմբերին, Նյու Յորքում: Աճուրդի տան գնահատմամբ, ընդհանուր առմամբ, վաճառքի գումարն ավելի քան 2 մլն դոլար կկազմի: Ստացված միջոցները կփոխանցվեն Ռեյգանի անվան Հիմնադրամին եւ Ինստիտուտին:

Ռոնալդ Ռեյգանն ԱՄՆ-ի 40-րդ նախագահն է: Նա վախճանվել է Լոս Անջելեսի իր տանը, 2004 թվականին, 93 տարեկանում: Իսկ Նենսի Ռեյգանը մահացել է այս տարվա մարտին, 95 տարեկանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ