News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Շվեդական աշխարհահռչակ ABBA փոփ-խմբի ամդամները նշել են մեներգիչներ Բյորն Ուլվեուսի եւ Բեննի Անդերսոնի ծանոթության 50-ամյակը:

Ըստ Expressen պարբերականի, խմբի անդամները՝ Ագնետա Ֆելտսկոգը, Բյորն Ուլվեուսը, Բեննի Անդերսոնը եւ Աննի-Ֆրիդ Լինգստադը հանդիպել են հունիսի 5-ին, Ստոքհոլմի մասնավոր երեկույթում: 50 տարի առաջ նույն օրը ծանոթացել են Ուլվեուսն ու Անդերսոնը, որն էլ երեկույթ կազմակերպելու առիթ է դարձել:

Խումբն ամբողջական կազմով սկսել է ելույթ ունենալ 1970 թվականի վերջից՝ զգալի ազդեցություն ունենալով շվեդական երաժշտության պատմության վրա:

Ավելի վաղ ABBA-ն նախկին կազմով հանդիպել է հունվարի 21-ին, Ստոքհոլմում Բյորն Ուլվեուսի ռեստորանի բացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ