News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Գերագույն դատարանը ընդլայնել է հրազենային զենքի կիրառմամբ ընտանեկան բռնության համար սահմանված պատժատեսակները։ Այսուհետ դրա համար կարող են զրկել զենք կրելու իրավունքից, հայտնում է Reuters–ը։

Դատարանի որոշումը կայացվել է երկրում հրազենային զենքով կատարվող հանցագործությունների քանակի նվազեցման անհրաժեշտության շուրջ բուռն քննարկումների ֆոնին։

Դատարանի անդամներն ի գիտություն չեն առել այն փաստարկները, որ զենք կրելու արգելքը՝ որպես  պատիժ, կարող է կիրառվել միայն այն անձանց համար, որոնք հանցագործությունը կատարել են կանխամտածված։

Դատարանի դահլիճում քննարկվել է նաեւ 20 տարի առաջ ընդունված օրենքը, որն արգելում էր զենք կրելու իրավունք տալ ընտանեկան բռնություն համարվող աննշան հանցագործությունների համար մեղավոր ճանաչված անձանց։ Դատավորը նշել է, որ օրենքը պետք է փակի այն վտանգավոր սողանցքերնը, որոնցով ընտանեկան բռնության մեջ մեղադրվողները պատիժ են կրում ոչ թե քրեական հանցագործության, այլ աննշան իրավախախտման համար։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ում հրազենային զենք կրելու իրավունքի թեման բուռն քննարկվում է հունիսի 12-ին Օռլանդոյի գեյ–ակումբում հրաձգության ֆոնին, որը 49 մարդու կյանք էր խլել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ