News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գիտնականներին հաջողվել է պարզել, թե որ մասնագիտության ներկայացուցիչներն են ամենաանհագուրդ սիրեկանները, փոխանցում է т Informing-ը:

Ամերիկացի սոցիոլոգները հարցումներ են անցկացրել կանանց շրջանում, որոնց ընթացքում վերջիններս պատասխանել են սեքսում տղամարդկանց ակտիվության եւ իրենց բավարարվածության մասին հարցերին:

Անկեղծ պատասխանների արդյունքում պարզվել է, որ ամենալավ սիրեկանները շինարարներն են: Հարցվածների 20 տոկոսը բարձր է գնահատել նրանց սեռական կարողությունները:

Երկրորդ տեղում ծրագրավորողներն են եւ սպասարկման ոլորտի աշխատակիցները՝ 11 տոկոս: Իսկ ահա ամենից քիչ կանայք գոհ են մնացել պաշտոնյաներից եւ պետական ծառայողներից ՝ համապատասխանաբար 6 տոկոս եւ 3 տոկոս:

Հարկ է նշել, որ անկողնում տղամարդկանց կարողությունները կանայք չեն կապում նրանց սոցիալական կարգավիճակի հետ: Կանանց կարծիքով՝ անկողնում հիանալի սիրեկան կարող է լինել ինչպես բեռնակիրը, այնպես էլ հարգարժան մասնագիտության ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ