News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամերիկացի մասնագետներն եկել են այն եզրակացության, որ խոշոր քաղաքների ժամանակակից բնակիչների մոտ, նրանց նախնիների նման, ծերացման գործընթացն ավելի վաղ է սկսվում՝ 26 տարեկանից, փոխանցում է Innov–ը։

Գիտնականների խոսքով՝ աճի եւ զարգացման փուլից օրգանիզմն անցնում է դեգրադացիայի փուլ։ Ընդ որում, դեգրադացիայի գործընթացը կարող է վատթարանալ այնպիսի գործոններով, ինչպիսիք են սխալ սնունդը, վատ էկոլոգիան եւ առողջ քնի բացակայությունը։ Վնասակար սովորությունները նույնպես մեծ դեր են խաղում դրանում։ Որքան շատ են մարդու մոտ վնասակար սովորությունները, այնքան արագ է տեղի ունենում դեգրադացիայի փուլը, իսկ դա նշանակում է՝ օրգանիզմի ծերացումը։

Հարկ է նշել, որ հետազոտություններն ընթացել են 1972-ին ծնված կանանց եւ տղամարդկանց շրջանում, որոնց գիտնականներն ուսումնասիրել են մի քանի տարի։ Այս եզրակացությունները հուսադրող չեն, քանի որ նախկինում կարծիք կար, որ օրգանիզմն ավելի ուշ է սկսում ծերանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ