News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

10 գրամ կոֆեինը համարվում է մահացու չափաբաժին մեծահասակ մարդու համար: Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի Viscous Coffee սրճարանում նման քանակության կոֆեին է պարունակվում սուրճի ընդամենը երկու բաժակում, հայտնում է Kedem–ը:

Այստեղ պատրաստում են աշխարհի ամենաթունդ սուրճը, որի մեջ կոֆեինի քանակը 80 անգամ շատ է, քան սովորական էսպրեսսոյի մեջ: Սուրճը համապատասխան անվանում ունի՝ Asskicker, ինչը կարելի է թարգմանել որպես «քացի»: Այդ սուրճի յուրաքանչյուր բաժակը առույգություն է ապահովում 12-18 ժամի համար, բայց այդ սուրճը պետք է շատ դանդաղ ընմպել՝ 4 ժամի ընթացքում: Կոֆեինի քանակությունը բարձրացնելու համար գործածվում է պատրաստման սառը միջոցը, բացի դրանից սուրճը երկար է թրմվում՝ մինչեւ 10 օր: Մատուցելուց առաջ սառը սուրճը լուծում են թաք թունդ էսպրեսսոյի մեջ: Պատվիրողներին նախազգուշացնում են սրտի հնարավոր խնդիրների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ