News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հարցում ոչ մի ուժ, այդ թվում ԱՄՆ-ը, չի կարող Թուրքիային մղել Ադրբեջանի դեմ, նաեւ զրկել Թուրքիայի աջակցությունից, Ցավոք, Թուրքիայի հնարավորություններն անսահման չեն: Նման կարծիք է հայտնել թուրք քաղաքագետ Մեհմեդ Փերինչեքը «Նովոստի-Ազերբայջան»-ին տված հարցազրույցում:

«Ադրբեջանը երբեք եւ ոչ մի դեպքում չի մնա առանց Թուրքիայի աջակցության: Ինչպիսին էլ լինի թուրքական կառավարության քաղաքականությունը, թուրք ժողովուրդը, որպես միացյալ սիրտ, ադրբեջանցի ժողովրդի կողքին է: Դա պետք է իմանան եւ ադրբեջանական իշխանությունները, եւ մեր բոլոր եղբայրները»,- նկատել է քաղաքագետը:

Փերինչեքը կարծիք է հայտնել, որ Թուրքիան պետք է ավելի աջակցի Ադրբեջանին՝ առաջ մղելով թուրք-ադրբեջանական հարաբերությունները:

Հարցին, թե ի՞նչ նպատակ են հետապնդում Wikileaks-ի կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի կապերին վերաբերող հրապարակումները, Փերինչեքը պատասխանել է, թե դրանք ապացուցում են, որ Կովկասում ԱՄՆ-ի անունից Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության վարած քաղաքականությունը հակասում է  Ադրբեջանի շահերին, իսկ «նախագահ Ալիեւի խոսքերը կտրվել էին կոնտեքստից, ներկայացվել անբնական եւ կոշտ կերպով»:

«Ադրբեջանի դժգոհությունը հատուկ արտահայտվում է «հայկական հարցում» Անկարայի դիրքորոշման առումով: Պետության ցանկացած ղեկավար մտահոգված կլիներ թուրքական իշխանությունների վարքից` նման ցավոտ հարցում»,- ասել է քաղաքագետն ու հավելել, թե Wikileaks-ի հրապարակումներն ապացուցեցին հայ-թուրքական արձանագրությունների վերացման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ