News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանում 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմի մոտ 3000 վետերան է ապրում: Այս մասին NEWS.am –ի թղթակցին ասաց Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը:

Նրա խոսքով` ավանադաբար վետարանները մայիսին 8 –ին այցելում են «Եռաբլուր» պանթեոն` հարգանքի տուրք մատուցում արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին, ապա մայիսին 9-ին ծաղիկներ են դնում Անհայտ զինվորի շիրմին,  հավաքվում են  Հաղթանակի զբոսայգում, որտեղ նաեւ կազմակերպվում է  դաշտային խոհանոց:

«Տարեց տարի շատերը հեռանում են մեզնից», - նշեց Սիմոն Եսայանը` ավելացնելով, որ եթե 2010 թ-ին տոնը նշում էին 3500 վետերաններ, ապա այս տարի` 3000-ը, ընդ որում` նրանցից ամենակրտսերը  86 տարեկան է:

Մեծ հայրենականում հաղթանակի համար իրենց կյանքը դրեցին 20 մլն խորհրդային քաղաքացիներ` տարբեր ազգություններից:   Ռազմաճակատ ուղեւորվեցին նաեւ մոտ 600 հազար հայեր, որոնց  գրեթե կեսն այդպես էլ  չվերադարձավ:

Հայ ժողովրդի զավակներից կազմվել էին վեց դիվիզիաներ: Հայ ժողովրդի ռազմական ոգու եւ արիության խորհրդանիշը դարձավ հայ ռազմիկների «քոչարին»` ընկած Ռայխստագի պատերի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ