News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 13-ին` ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի մեծ դահլիճում տեղի է ունեցել անվանի երգահան Անահիտ Շահզադեյանի հեղինակային երեկոն` նվիրված ՀՀ Անկախության 20-ամյակին, եւ նրա հեղինակած երգերի ձայնասկավառակի շնորհանդեսը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին համերգի աջակից «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամից, համերգին ներկա է գտնվել նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Համերգի ընթացքում ելույթ են ունեցել Անահիտ Շահզադեյանը, Շուշան Պետրոսյանը, Գայանե Հովհաննիսյանը, Լեյլա Սարիբեկյանը, «Սյուրպրիզ» մանկական ստուդիան եւ այլք:

Նշենք, որ հեղինակային երեկոյի կազմակերպմանն աջակցել է «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամը, համերգի պաշտոնական կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Տեղեկացնենք, որ «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամն ստեղծվել է ՍԱՍ Գրուպի հիմնադիր Արտակ Սարգսյանի կողմից: Հիմնադրամն իրականացնում է բազմաբնույթ բարեգործական ծրագրեր տարբեր սոցիալական խմբերի աջակցության, մշակույթի, սպորտի, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության եւ այլ ոլորտներում:

Տպել
Ամենաշատ