News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թեեւ ինտեգրվել եմ ուկրաինական հանրությանը, սակայն արյամբ հայ եմ: Այս մասին  «Թբիլիսյան շաբաթ»-ին տված հարցազրույցում ասել է  հայտնի կինոռեժիսոր Ռոման Բալայանը:

«Ես աշխարհի քաղաքացի եմ, ինչպես Իրակլի Կվիրիկաձեն:  Ամեն տարի երեք-չորս օրով գնում եմ Ղարաբաղ` հարզատներիս տեսնելու: Այնտեղ են եղբորս ընտանիքը, ծնողներիս շիրիմները: Շատ եմ կարոտում այնտեղի բնությունը, շփումները: Թեեւ ես ինտեգրվել եմ ուկրաինական հանրությանը, սակայն արյունով հայ եմ»,-ասել է Բալայանը` պատասխանելով հարցին, թե որ երկիրն է համարում իր հայրենիքը` Հայաստա՞նը, թե՞  Ուկրաինան:

Նրա խոսքով` հենց երեւանցի ընկերներն իմանում են, որ պատրաստվում է  մեկնել արտերկիր, անմիջապես տալիս են այնտեղի հայերի հասցեները, թե` գնա` հանդիպիր: «Սա եւ զվարճացնում է, եւ վրդովեցնում: Ներեցեք, սակայն Իսպանիայում ինձ հետաքրքիր է շփվել իսպանացիների, իսկ Ամերիկայում` ամերիկացիների հետ:  Ինքս հաճախ եմ հանդիմանում հայերին, սակայն  ուրիշներին թույլ չեմ տալիս:  Պուշկինը տեսել է Ռուսաստանի բոլոր թերություններն ու սարսափները, եւ խոսել է այդ մասին, քանի որ սիրտը ցավել է: Երբ սիրում ես` անտարբեր լինել չես կարող»:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Ուկրաինայի ժամանակակից քաղաքականությանը, ռեժիսորն ասել է. «Իհարկե, շատ բան դուրս չի գալիս: Նույն կերպ չեմ սիրում ռուս շովինիստներին եւ ուկրաինացի նացիոնալիստներին: Սակայն ես հանդես չեմ գալիս հեռուստատեսությանբ ելույթով: Կգտնվեն մարդիկ, որոնք կասեն` «հայրենասեր գտնվեց, այն էլ` հայ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ