News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Մալականի սադ» կոչվող այգում 2011թ նոյեմբերի վերջին տեղի ունեցած աղջիկների դաժան ծեծկռտուքի տեսանյութի վերաբերյալ Արաբկիրի հետաքննչական բաժնում նախապատրաստված նյութերով մերժվել է քրգործի հարուցումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ`  քրգործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության 35-րդ հոդվածին համապատասխան` բողոքի բացակայության պայմաններում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ համացանացում հայտնվել էր մի քանի տեսանյութ, որտեղ աղջիկները դաժան ծեծի են ենթարկում միմյանց, ինչը ուղեկցվում էր սեռական բնույթի հայհոյանքներով: Երկրորդ տեսանյութը նկարահանված է Արաբկիր համայնքում: Փափազյան փողոցի վերջնամասում գտնվող «Արաբկիր» զբոսայգում, որը հայտնի է «Մալականի սադ» անունով:

Դեպքը տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի վերջին: Տեսանյութի հերոսուհիներից մեկի անունը Ֆլորա է, նա 18 տարեկան է:  Հակառակորդը` 16-ամյա Անժելիկան է, ով սովորում է Երեւանի քոլեջներից մեկում: Նախնական տեղեկություններով, աղջիկների «դուելը» մեկնարկել է այն բանից հետո, երբ նրանցից մեկը մյուսին անվանել է ստախոս: Ոստիկանության Արաբկիրի բաժնում  կատարվածի փաստով հետաքննություն էր սկսվել:

Տպել
Ամենաշատ