Բրիտանացի միլիոնատեր Ջեյմս ՄքՔորմիկը մայիսի 2-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` կեղծ ականազերծիչների վաճառքի համար:

«Այդքան անօգուտ սարքավորումներ վաճառելու ձեր խարդախությունը, որի համար անասելի մեծ եկամուտ եք ստացել, անվտանգության կեղծ զգացում է առաջացրել եւ հանգեցրել անմեղ մարդկանց մահվան»,- ասել է դատավորը՝ վճիռը հրապարակելիս: Մասնավորապես, Իրաքի արդարադատության եւ ԱԳ նախարարությունների աշխատակիցները զոհվել էին, երբ կեղծ սարքերով հատել էին անցակետերը: Այդ սարքավորումներից գնել էին նաեւ Վրաստանի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի ոստիկանություններն ու հատուկ ծառայությունները:

Այդ գործարքների շնորհիվ գործարարը 76 մլն դոլար եկամուտ էր ստացել: 41 հազար դոլարով ՄքՔորմիկը սարքեր էր վաճառել, որոնք իբր պետք է գտնեին պայթուցիկ սարքեր, թմրանյութեր եւ մարդկանց՝ ջրի տակ եւ օդում: