«Բելգրադցի հրաձիգ» Սերգեյ Պոմազունը, որը մեղադրվում էր 6 հոգու սպանության մեջ, մեղսունակ է ճանաչվել:

Քրեական հետախուզության արդյունքում նշանակվել է ավելի քան 50 փորձաքննություն, այդ թվում` հետքաբանական, գենետիկ, դատաբժշկական, բժշկական, բալիստիկ, կենսաբանական եւ մի շարք այլ հետազոտություններ: Սերգեյ Պոմազունինն անցել է ամբողջական հոգեբանա-հոգեբուժական հետազոտություն եւ պարզ է դարձել, որ նա պատասխանատու է իր արարքների համար: Այս մասին գրում է INFOX.ru-ն հղում անելով` Ռուսաստանի հետաքննական հանձնաժողովի կայքում դրված պաշտոնական հաղորդագրությանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին վերցնելով` հոր որսորդական հրացանը` Պոմազուն մեքենայով գնացել է Բելգրադի կենտրոնում գտնվող «Օխոտա» կոչվող խանութի մոտ եւ կրակ բացել հաճախորդների ու պատահական անցորդների ուղղությամբ: Արդյունքում 6 հոգի, այդ թվում` մոտակայքում գտնվող դպրոցի 2 աշակետուհիներ մահացել են, մեկ հոգի էլ վնասվածք է ստացել:

Հանցագործը փախել է դեպքի վայրից: Իավապահները նրան 2 օր փնտրելուց հետո գտել են երկաթուղային կայարանի դատարկ վագոններից մեկում: