Եգիպտոսի ազգային անվտանգության ուժերը ոստիկանության աջակցությամբ ձերբակալել են «Մահմեդական եղբայրներ» շարժման գերագույն առաջնորդ Մուհամեդ Բադիային, հաղորդում է Youm7 կայքը:

Ըստ առկա տեղեկատվության, Բադիան ձերբակալվել է հուլիսի 3-ի վաղ առավոտյան Մասրա Մաթուհ քաղաքի մերձակայքում՝ Ալեքսանդրայից 250 կմ հեռավորության վրա, ապա տեղափոխվել է Կահիրե, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»-ն:

Եգիպտական զինվորականները, որ վերահսկողության տակ են վերցրել առանցքային օբյեկտները, այժմ փշալարերով փակում են դրանք եւ արգելապատնեշներ դնում: Կահիրեում փակվել է ԱՄՆ դեսպանատունը: Այժմ Եգիպտոսում սպասում են զինվորական հրամանատարության պաշտոնական հայտարարությանը: