Մոսկվայի Ցարիցինո շրջանում զանգվածային կռիվ է տեղի ունեցել։ Սոցցանցերում գրում են, որ մասնակցել է 50 մարդ՝ «Ասիան եւ Կովկասը», գործի են դրվել մականներ, հնչել են կրակոցներ,ավերվել է Կասպիական փողոցում գտնվող սրճարանը։

Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից «Ինտերֆաքսին» հայտնել են, որ միջադեպի մասին ահազանգ ստացվել է օգոստոսի 17-ին, ժամը 1:00 –ի սահմաններում։

Ոստիկանները պարզել են, որ անհայտ անձանց խումբը չպարզված զենքով կոտրել է սրճարանի ապակիները եւ փախել։ Հաստատության աշխատակիցը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայրոմ երեք մարդ է ձերբակալվել որոնց տեղափոխել են ոստիկանության տաածքային բաժին։

«ՎԿոնտակտե» սոցցանցում ականատեսը գրել է, որ սրճարանի ապակիները կոտրել են մականներով, նաեւ կրակոցներ են եղել. «Մասնակցել է 50-ից ավելի մարդ՝ Ասիայից եւ Կովկասից։ Հենց նոր՝ իմ աչքի առաջ»։

Օլեգ Ֆեդոսով անունով օգտատերը հավելել է, որ սրճարանի մոտ հավաքվում էին դեռ նախորդ գիշերվանից, գրում է  NEWSru.com-ը։