Գերմանիայի հարավում գտնվող Ինգոլշտադտ բավարական քաղաքում տղամարդը մի քանի պատանդ է վերցրել Հին ռատուշայում: Զենքով սպառնացող չարագործն առայժմ պայմաններ չի առաջադրել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», առայժմ հայտնի չէ, թե քանի հոգու է նա պատանդ վերցրել: Ներկայումս ռատուշան տարհանվել է: Դեպքի վայր են ժամանել հատուկ ջոկատայինները:

Այսօր օրվա երկրորդ կեսին Հին ռատուշայում պետք է կայանա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նախընտրական միջոցառումը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Բուդեսթագի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 22-ին: