Եգիպտոսի դատարանը վճռել է ազատել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, որին կաշառակերության մեղադրանքներ էին ներկայացվել: 

Դեռ հայտնի չէ՝ կազատվի արդյոք նա այսօր բանտից, հայտնում է BBC-ն: Դատախազությունը կարող է բողոքարկել վճիռը:

Հոսնի Մուբարաքը կալանավորված է՝ միանգամից մի քանի քրեական գործերի հանցակից լինելով: 2011թ.  հեղափոխության ժամանակ ցուցարարների զոհվելու վերաբերյալ գործով նա արդեն արդարացվել է: Ապրիլին դատարանը վճռել էր, որ Մուբարաքը  անմիջական մեղք չունի ընդդիմադիրների գնդակահարության գործում:  Ճիշտ է, այն ժամանակ չէին ազատել Մուբարաքին, քանի որ նա քննության տակ է գտնվում ոռուպցիայի հետ կապված  դեռ էլի մի շարք գործերով էր մեղադրվում:

Ըստ 2012թ. հունիսի 2-ի նախնական դատավճռի՝ նախկին նախագահին դատապարտել էին ցմահ ազատազրկման: