Անհայտ զինյալները օգոստոսի 22-ին ցերեկը Լիբանանի հարավային կողմից նվազագույնը չորս չկառավարվող հրթիռ են բաց թողել Իսրայելի սահմանի ուղղությամբ:
Իսրայելական ոստիկանության տվյալներով, երեք հրթիռներ պայթել են երկրի հյուսիսում՝ չհասցնելով էական ոչ մի վնաս: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, հրթիռները վնասազերծվել են «Երկաթե գմբեթ» ՀՀԶ համակարգի կողմից: Իսրեյելի հյուսիսում գտնվող քաղաքներում օդային տագնապ էր հայտարարվել, հայտնում է Lenta.ru-ն՝ մեջբերելով արեւմտյան ԶԼՄ-ներին:
Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստիին Իսրայելի ռազմական բանակային ծառայության ներկայացուցիչը, իսրայելցի զինվորականները նվազագույնը մեկ հթրիռ են գրավել, որը արձակել էին լիբանանյան կողմից՝ երկրի հյուսիսային հատվածի ուղղությամբ:
Ընդ որում իսրայելական բանակում ենթադրում են, որ Լիբանանի հարավային հատվածից հրթիռակոծման հետեւում կանգնած են ոչ թե «Հզբոլահի», այլ «գլոբալ ջիհաթի» խմբավորումները: Այդ մասին իր թվիթերյան էջում գրում է բանակի պաշտոնական ներկայացուցիչը:
Մի շարք արաբական հեռուստաալիքներ, մասնավորապես Al Arabiya-ն հայտնել են, որ Իսրայելը Լիբանանի տարածքում պատասխան հրթիռ է արձակել, սական իսրայելական բանակի մամուլի ծառայությունները հերքել են այդ տեղեկատվությունը:





























