Չինաստանի հարավ-արեւելքում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ «Սինհուա» գործակալության տվյալով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Պեկինի ժամանակով  ժ. 08:04-ին (04:04 երեւանյանով)՝ Յունան եւ Սիչուան նահանգներում (Չինաստանի հարավ-արեւմուտք)։ Հիպոկենտրոնը ընկած է եղել 10 կմ խորությունում։ Պեկինի ժամանակով  ժ. 9:18-ին օդերեւութաբանական կենտրոնը հայտնել է 4,4 մագնիտուդով 12 հետցնցումների մասին։

Երկրաշարժը սողանքի պատճառ է դարձել, մեկ մարդ զոհվել է, 20-ը՝ տուժել։ Ստորգետնյա ցնցումների արդյունքում Դեչենում վնասվել են տրանսպորտային հաղորդուղիները, մի շարք տների պատերին ճաքեր են գոյացել, Դեժունում խափանվել է էլեկտրամատակարարումը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Փրկարարներն առայժմ չեն կարողանում կապ հաստատել մի շարք բնակավայրերի հետ։