Սեպտեմբերի 15-ի երեկոյան վրացական  «Ռուսթավի-2» հեռուստաալիքը արդեն երկրորդ անգամ հեռարձակվել է այլընտրանքային վայրից, եւ նորից հեռուստաընկերության  բոլոր աշխատակիցները տարհանվել են: Վերջին մի քանի օրվա ընթացքում «Ռուսթավի 2» հեռուստաալիքում իբրեւ թե տեղադրված պայթուցիկի մասին երկրորդ լուրը եւս սուտ է եղել:

Ականազերծողները եւ կինոլոգները երկու ժամվա աշխատանքերից հետո ռումբ չեն հայտնաբերել:

«Սա արդեն երկրորդ դեպքն է եւ կարծում եմ` վերջինը չի: Ցանկանում եմ հայտնել բոլոր զանգահարողներին եւ զանգահարելու մտադրություն ունեցողներին` ոչ մի իմաստ չկա: Հեռուստաընկերությունը չի վախենում նման գործողություններից եւ չի փոխի իր խմբագրական քաղաքականությունը», — լրագրողներին ասել է  հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»:

Վրաստանի ՆԳՆ-ում հայտնել էին, որ պարզվել է կեղծ ահազանգի հեղինակը: Նա Արեւմտյան Վրաստանի Զուգդիդի քաղաքի անչափահաս, 2001թ. ծնված բնակիչ Մատէ Լ.-ն է:

Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ կեղծ ահազանգի հեղինակին գտել են: Նա Զուգդիդի քաղաքի բնակիչ, 13-ամյա Մատե Լ-.-ն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, սեպտեմբերի 12-ին, 112 ծառայություն ահազանգ էր ստացվել «Ռուսթավի-2», «Իմեդի», իսկ ավելի ուշ նաեւ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ռումբի տեղադրման մասին: Բոլոր երեք զանգերն էր կեղծ են եղել եւ պայթուցիկ ոչ մի տեղ չի հայտնաբերվել: Վրաստանի ՆԳՆ-ն նույն օրը կարողացել է ձերբակալել հեռախոսազանգերի հեղինակներին:

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունում ռումբ էին փնտրում

Վրացական երկրորդ հեռուստաալիքն այսօր դադարեցրել է հեռարձակումը՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով

Վրաստանում նույն օրվա ընթացքում 4-րդ ռումբը փնտրել են Թբիլիսիի օդանավակայանում