Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի Զուգդիդ քաղաքում՝ նախագահի նստավայրի մոտ, բնակիչները հայտնաբերել են կտրված ականջով մերկ ոստիկանի:
Լրիվ մերկ ոստիկանին անհայտ անձինք դուրս են նետել երթուղայինից: Գտնվել է նաեւ նրա արյունոտ համազգեստը, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Վիրավոր ոստիկանին տարել են Սուրբ Լուկայի անվան հիվանդանոց: Նրա վիճակը ծանր է: Ըստ բժիշկների՝ ոստիկանը սուր առարկայով բազմաթիվ վնասվածքներ է ստացել:
Դեպքի վայրում ոստիկաններ են աշխատում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:





























