Հնդկաստանի մայրաքաղաքում մի քանի տղամարդ  բռնաբարել ու կողոպտել են 51-ամյա դանիուհու: Ձերբակալվել է 15 մարդ:

Հաղորդվում է, որ կինը վերադառնում էր հյուրանոց ու ճանապարհին մոլորվել է: Նա տղամարդկանց խնդրել է ցույց տալ ճանապարհը, սակայն նրանք մոլորեցրել են կնոջը, բռնաբարել ու գողացել նրա գումարն ու բջջայինը :Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հնդկական NDTV հեռուստաալիքը:

Նշենք, որ վերջին տարիներին Հնդկաստանում կանանց անվտանգության հարցերով իրավիճակը բավականին վատ է: Բռնաբարություն իրականացնողների պատիժը խստացվել է՝ մահապատիժ, կամ ազատազրկում՝ սկսած քսան տարուց: