Ամենայն հավանականությամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հասցեին այդ երկրի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը պատահաբար չէ, որ իրեն ավելորդ արտահայտություններ է թույլ տվել: Նախարարին այդ քայլին դրդել է ամերիկացիների փորձը՝ Իսրայելում պաշտոնաթող գեներալներից լոբբի ձեւավորելու ուղղությամբ:
Նման լոբբիի ստեղծման հետ կապված է, մասնավորապես, Իսրայելում նախկին դեսպան, ներկայումս Մերձավոր Արեւելքում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարթին Ինդիկը: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Յաալոնի ու Քերրիի վերաբերյալ սկանդալը առաջացել է, երբ իսրայելցի նախարարը քննադատել է Քերրիի համառությունն ու ամերիկյան քաղաքականությունը՝ կապված Իսրայելի վրա ճնշում գործադրելու հետ:
Նախարարը, մասնավորապես նշել է, որ Քերրիի մշակած ծրագրի համար «անգամ չարժի թուղթ ծախսել», իսկ պետքարտուղարին կոչել է «միամիտ ու ձանձրալի»:
Իսրայելի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել ԱՄՆ-ի «միամիտ ու ձանձրացնող» պետքարտուղարից





























