Ամերիկացի կոնգրեսականները Ռուսաստանին կասկածում են Էդվարդ Սնոուդենին օգնություն ցուցաբերելու մեջ՝ կապված ԱՄՆ ԱԱԳ գործունեության մասին տեղեկություններ հավաքելու; Այս մասին հունվարի 19-ին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության անդամ, Ներկայացուցիչների պալատի հետաքննության հարցերով կոմիտեի նախագահ Մայք Ռոջերսը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսում ենթադրում են, որ Սնոուդենը ԱԱԳ մասին տեղեկություններ է հավաքել ոչ միայնակ, այլ արտաքին ուժերի աջակցությամբ:

Նա կասկածելի է համարում այն, որ որոշ բաներ, տեխնիկական առումով, վեր էին Սնոուդենի ուժերից, բացի այդ նա ապաստան է ստացել Ռուսաստանում, հաղորդում է «Lenta.Ru»-ն: