Երեւանում այսօր՝ հունվարի 27-ին, սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբայրը՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանը:
NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա: Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել են թիվ 3 հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:




























