News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցների խոսքի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը փետրվարի 5-ին իր մտահոգությունն է հայտնել ռուսական անկախ «Դոժդ» հեռուստաալիքի հեռացումը կաբելային ու արբանյակային օպերատորների կողմից: Այդ մասին հաղորդում է ԵԱՀԿ կայքը:

«Օպերատորների ջանքերը հեռացնել «Դոժդն» իրենց ցանցից կարող են բացասաբար ազդել ու լուրջ վնասել Ռուսաստանում զանգվածային լրատվամիջոցների բազմակարծությունը: Հույս ունեմ, որ սահմանափակման այս գործողությունը չեղյալ կհամարվի ու «Դոժդը» մոտ ժամանակներում դարձյալ եթերում կլինի»,- ասել է Միյատովիչը:Նա նշել է, որ եւ դատախազությունը, եւ «Ռոսկոմնադզորը» հետաքննել են «Դոժդի» գործունեությունը, սակայն իրավական հիմնավորում չեն գտել որեւէ պատժամիոցի համար, ինչը կասկածի տակ է դրել տվյալ որոշման տրամաբանականությունը: Միյատովիչը նաեւ նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների խորհուրդը եւ Ռուսաստանի լրագրողների միությունը, ինչպես նաեւ մի շարք այլ կազմակերպություններ իրենց մտահոգությունն են հայտնել օպերատորների գործողությունների վերաբերյալ:

Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, սկանդալ է սկսվել այն բանից հետո, երբ «Դոժդ» հեռուստաալիքն իր կայքում հրապարակել է հարցում՝ «Արդյո՞ք արժեր հազարավոր մարդկանց կյանքը փրկելու համար հանձնել Լենինգրադը»: Հարցումը հասարակական լայն աղմուկ է հարուցել: Հարցումը հեռացրել են, իսկ ղեկավարությունը ներողություն է հայցել: Հեռուստաալիքի սեփականատեր Ալեքսանդր Վինոկուրովը հայտարարել է, որ «Դոժդի» հեռացումը Ռուսաստանում կաբելային հեռուստատեսության խոշոր օպերատորի կողմից փաստացի նշանակում է դրա փակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ