ԱՄՆ-ն Եվրոմայդանի մասնակիցներին ֆինանսավորելու վրա ծախսում է շաբաթական քսան միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը, փոխանցում է «Կոմերսանտ-Ուկրաինան»:
«Մեր տվյալներով, ամերիկյան աղբյուրները շաբաթական 20 միլիոն դոլար են ծախսում, այդ թվում ընդդիմության եւ ապստամբների զինման վրա: Տեղեկություններ յան, որ ամերիկյան դեսպանատան տարածքում ապստամբները հրահանգներ են ստանում»,- ասել է Գլազեւը:
Ըստ նրա՝ Ուկրաինայի ներկայիս խնդիրները ավելի են սրվում ԱՄՆ միջամտության պատճառով:



























