«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում 32-ամյա Համբարձում Գագիկի Ղուկեյանի ինքնասպանություն գործելու պատճառներն անհայտ են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ նա որեւէ գրություն չի թողել, ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ բողոքներ չի ունեցել, ինչպես օրինակ՝ հացադուլ, ջրադուլ հայտարարել, բերանը կարել եւ այլն։ Գոռ Ղլեչյանը նաեւ տեղեկացրեց, որ Համբարձում Ղուկեյանը այժմ գտնվում էր կալանավորի կարգավիճակով, դեպքից երկու օր առաջ էին բերել կարանտինային խուց, որտեղ նրա հետ աշխատանքներ էին տանում հոգեբանը, սոցիալ-հոգեբանը, նրան արդեն պետք է տանեին ընդհանուր խուց։ Հարություն Ղուկեյանը մեղադրվում էր բռնաբարության մեջ, գործով դեռեւս ընթանում է նախաքննություն։ Իսկ մինչ «Նուբարաշենում» հայտնվելը երիտասարդ տղամարդը հասցրել էր դատապարտվել երկու անգամ։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ոգելից խմիչք օգտագործած վիճակում նախկին կնոջը բռնաբարելու համար։ Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկացավ, որ վերջինս եկել էր նախկին կնոջ բնակարան, խոհանոցի հատակին, նրա կամքին հակառակ, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով եւ սպառնալիքներ տալով սեռական հարաբերություն էր ունեցել նրա հետ։ Այս արարքի համար նա 2011թ. սեպտեմբերի 27-ից: գտնվել է ազատզրկման մեջ՝ ՝ չորս տարի ժամկետով։ Սակայան 2013 թ պայմանական վաղաժամկետ ազատվել է։ Դրանից առաջ Հարություն Ղուկեյանը մեղադրվում է այն բանում, որ Երեւանյան լճի մոտակայքից գտնելով ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող ինքնաշեն ատրճանակատիպ կոնստրուկցիա, պահել իր մոտ,այնուհետեւ որսորդական խանութից գնել է փամփուշտներ, որոնցից մեկը.2009թ.սեպտեմբերի 27-ին տեղադրելով հրազենի մեջ`Երեւան քաղաքի Չեխովի փ. Մուտքերից մեկում կյանքին վերջ տալու նպատակով կրակոց է արձակել իր որովայնի շրջանում, սակայն չի մահացել եւ ստացված վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս անգամ նա դատապարտվել էր մեկ տարի ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան` մեկ տարի ժամկետով։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում փետրվարի 2-ին, սավանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 32-ամյա Համբարձում Գագիկի Ղուկեյանը:




























