NEWS.am-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 6-ին, կաշառակերության կասկածանքով ոստիկանության աշխատակիցներ են ձերբակալվել:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության եւ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փետրվարի 6-ին, նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու պահին բռնվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը եւ նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը:
Մեր տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից: Նշենք, որ Ֆելիքս Մկրտչյանը եւ Սամվել Հակոբյանը ձերբակալված են:




























