News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 8-ին, այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝  տիկին Գրետային: Այս մասին NEWS.am-ին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

Նախագահին դիմավորել է առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը: Անատոլի Գնունին նշեց, որ տիկին Գրետայի վիճակը կայուն է՝ առանց բացասական դինամիկայի: Առայժմ նրան այլ բաժանմունք տեղափոխելու մասին խոսք չկա: «Հենց տսնենք մեր կարիքը չունի կտեղափոխենք այլ բաժին, դեռ հսկողության եւ բուժման կարիք ունի»,- ասաց բժիշկը:

Նշենք, որ տիկին Գրետայի մոտ հայտնաբերվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվել է իշեմիկ ինսուլտով։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 4-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ