ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Կուբայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա բարձրացրել է ամերիկյան դրոշը։

Արարողությունն ընթացել է Հավանայում եւ նշանավորել երկու երկրի միջեւ հարաբերությունների վերականգնումը։

Մասնավորապես, Քերրին ամերիկյան այն պետքարտուղարն է, որը վերջին 70 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Կուբա, փոխանցում է Gazeta-ն։  

Ամերիկյան դրոշը ԱՄՆ-ի ծովային հետեւակն իջեցրել էր 1961 թվին։

Արարողության ընթացքում Քերրին ԱՄՆ-ի կոնգրեսին կոչ է արել Կուբայից վրայից հանել էմբարգոն։