Սեւանա լճում նավակը, որի մեջ եղել է 3 մարդ, կողաշրջվել է, նրանցից մեկը լողալով հասել է ափ եւ ահազանգել ԱԻՆ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ասաց Սեւանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Էվելինա Խաչատրյանը:

«Ափ դուրս եկածը Երեւանի բնակիչ Հրաչ Մանուչարյանն է: Հիմա ինքը շոկային վիճակում է գտնվում, հստակ ինֆորմացիա չի կարողանում տալ, Դավիթ անունն է տալիս: Մեր տեղեկություններով կորած երիտասարդներից մեկը Երեւանից է, մյուսը Հայրիվանք գյուղից: Երիտասարդները լիճ էին դուրս եկել փոքր նավակով, ձկնորսության նպատակով»,-ասաց նա:

Էվելինա Խաչատրյանը նշեց, որ այս պահին ակտիվ շարունակվում են փրկարարական աշխատանքները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Հայրիվանք գյուղի մոտակայքում: