Երեւանում այսօր` հունվարի 1-ին, ձերբակալել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին, որն Ամանորի գիշերը 3 այլ ակտիվիստի հետ բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
NEWS.am-ի տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով եւ ձերբակալվել է Գեւորգ Սաֆարյանը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (Հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն է եղել:




























