Հայաստանը հետագա 24 ժամվա ընթացքում կարտահանձնի 8 իրանցու, որոնք կալանքի են առնվել: Այդ մասին հայտնել է ԻԻՀ-ի արտգործնախարարի հյուպատոսական եւ խորհրդարանական հարցերով տեղակալ Հասան Քաշքաուին, հայտնում է Irna-ն:
Նրա խոսքով, իրանցի դատապարտյալները իրանցի սահմանապահներին կփոխանցվեն հետագա 24 ժամվա ընթացքում: Արտահանձնումը հնարավոր է դարձել Հայաստանում Իրանի դեսպանատան ջանքերի եւ երկրի արդարադատության նախարարության համագործակցության շնորհիվ:
Նշվում է, որ իրանցիները հիմնականում դատապարտվել են թմրանյութի մաքսանենգ առեւտրի փորձի համար: Նրանք կշարունակեն իրենց պատիժը կրել հայրենիքում: