News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ժամանակը պլանավորելու անկարողությունը ու գործերը հետագելու հակումը առաջանում են հիմնականում այն մարդկանց մոտ, ովքեր մանկության տարիներին եժիմով ու որոշակի կանոններով չեն ապրել։ Նման եզրակացության են հանգել Նյու Յորք նահանգի Օլբանիի համալսարանի մասնագետները, հայտնում է Journal of Applied Developmental Psychology ամսագիրը։

Հետազոտությանը մասնակցել է ավագ կուրսերում սովորող 292 ուսանող։ Նրանք գնահատել են մանկության տարիներին ու դեռահասության տարիքում ամենօրյա պարտականությունների ու կանոնավոր գործունեության տարբեր տեսակների մակարդակը։ Հաշվի են առնվել ուտելու, քնելու ժամերը, ընտանիքի ու ընկերների հետ անցկացված ժամանակը, մասնակցությունը արտադասարանական միջոցառումներին։ Պարզվել է, որ այն ուսանողները, որոնք մանկության տարիներին հստակ ռեժիմ են ունեցել, ավելի լավ են պլանավորում իրենց ժամանակը։ Գիտնականները նշում են, որ գրաֆիկի առկայությունը ընտանիքում կայունության զգացողություն է ապահովում։ Իսկ այդ զգացողության պակասը կարող է բացասական հետեւանքներ ունենալ։

Հետազոտողները մտադիր են նաեւ պարզել, թե գրաֆիկի առկայությունն ինչպես է ազդում երեխայի զարգացման մյուս ասպեկտների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ