News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

 

Դերասանուհի Սոֆի Թերները, որը «Գահերի խաղը» սերիալում կատարում է Սանսա Սթարքի դերը, Entertainment Weekly-ին տված հարցազրույցում պատմել է, որ սերիալի յոթերորդ եթերաշրջանում իր հերոսուհուն նոր վտանգներ են սպառնում ։

Սթարքերի ընտանիքի ավագ դուստրը վեցերորդ եթերաշրջանում կարողացել էր Ջոն Սնոուի հետ միասին վերադարձնել հայրենի Վինթերֆել ամրոցը։

Նրա խոսքով իր պերսոնաժին նոր խնդիրներ են սպասվում։ «Նա կարծես առաջին անգամ է ամեն ինչ հսկողության տակ պահում, ինչն իրոք համապատասխանում է նրա խառնվածքին»,- նշել է Թերները։

Դերասանուհին պարզաբանել է, որ Սանսան հիմա ունի իշխանության զգացողություն, բայցեւայնպես իրեն այնքան անվտանգ չի զգում, որքան առաջ, քանի որ «ունեցած իշխանության պատճառով նրան նոր վտանգներ են սպառնում»։

Դերասանուհին շեշտել է, որ շատ ոգեւորված է այս նոր եթերաշրջանով, որում միասին են հավաքվելու գլխավոր հերոսները։ «Զգացվում է, որ նրանք բոլորը հավաքվում են փառահեղ ավարտից առաջ»,- հավելել է Թերները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ