News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մաքգիլի համալսարանի կանադացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որն ապացուցել է, որ ավանդական սեքսը դրական ազդեցություն է ունենում կանանց հիշողության վրա, գրում է Archives of Sexual Behaviour-ը:

Պարզվում է, որ կապ կա սեքսի եւ հիպոկամպուսի միջեւ: Մասնագետները նշում են, որ այն կանայք, որոնք հաճախ են զբաղվում սեքսով, ավելի ակտվ են աճում հիպոկամպուսի շրջանի բջիջները: Հենց այդ գոտին էլ պատասխանատու է հիշողության եւ  նյարդային համակարգի աշխատանքի համար:

Փորձի ժամանակ հարցում են անցկացրել 78 կամավոր կանանց շրջանում, որոնց տարիքը չի գերազանցել 30-ը: Կանայք պատասխանել են, թե որքան հաճախ են սեքսով զբաղվում: Հետո փորձի մասնակիցներին առաջարկել են մի քանի թեստ լուծել: Պարզվել է, որ նրանք, ովքեր սեքսով հաճախ են զբաղվում, ավելի լավ են հիշում բարդ բառերը:  Իսկ դեմքերը ճանաչելու եւ հիշելու վրա սեքսը ոչ մի ազդեցություն չի ունենում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ