News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սփյուռքահայ գինեգործ Վահե Քեշգերյանը մտադիր է փրփրուն գինիների գործարան բացել Վայոց ձոր մարզի Խաչիկ սահմանամերձ գյուղում։  NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում Քեշգերյանն ասել է, որ գործարանը մտադիր է բացել 2017-ին։

Քեշգերյանի Keush ընկերությունն արդեն գինի է արտադրում Երեւանում, բայց հիմա ուզում է արտադրել այնտեղ, որտեղից խաղողն է հավաքում, որպեսզի այն իզուր այսքան ճանապարհ չբերի, պարզաբանել է Քեշգերյանը։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Գործարանի համար Խաչիկի գյուղապետը տրամադրել է գյուղից ոչ հեռու գտնվող մի պահեստի շենք։ Դրա համար էլ հաջորդ տարվանից ուզում են արդեն տեղում աշխատել՝ շամպայնի համար գինու նյութ պատրաստել։ Իսկ կհասունանա այն մառանում, գուցե նորից այստեղ՝ Վայոց ձորի մարզում։

«Այսպիսով Հայաստանը կարող է դառնալ աշխարհի ամենաբարձրալեռնային դասական շամպայն արտադրող երկիր։ Պերուում կան գինեգործներ, որոնք ակրատոֆորային շամպայն են արտադրում 1600 մետր բարձրության վրա աճող խաղողից։ Բայց եթե դասական մեթոդը վերցնենք, երբ խմորումը շշերում է տեղի ունենում, ամենաբարձրալեռնայինը Հայաստանի խաղողի այգիները կդառնան»,- նկատեց Կեշգերյանը։

Նկատենք, որ Խաչիկ գյուղը 1800-1850 մ բարձրության վրա է գտնվում։ Դրա շնորհիվ խաղողն այստեղ այնքան շատ շաքար չի հավաքում, որքան Արարատյան դաշտավայրում, բայց հավաքում է բավականաչափ ֆենոլային հասունություն։ Երկու հատկանիշներն էլ կատարյալ են շամպայնի համար, հավելեց Քեշգերյանը։

Գյուղը սահմանամերձ է, դրա համար էլ այնտեղ բացվող ձեռնարկությունները ազատվում են հարկերից։ «Միեւնույն է ողջամիտ ներդրողն այստեղ չի աշխատի։ Բայց մենք այստեղ ուզում ենք մի քիչ խենթ լինել»,- նկատեց Քեշգերյանը։

Գործարանը մեծ չի լինելու՝ 8 աշխատողով, բայց եկամուտ կստանան նաեւ 40-50 խաղողագործներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ