News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կանադայում ՀՀ դեսպանությունը պատասխանել է Կանադայում Թուրքիայի դեսպան Սելջուկ Ունալի՝ 1980-ական թթ. Կանադայում հայկական ծագմամբ կանադացիների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների վերաբերյալ մեկնաբանությանը, որը վերջինս արել է դեկտեմբերի 19-ին Անկարայում ՌԴ դեսպանի սպանության վերաբերյալ իր հարցազրույցում:

«Մենք դատապարտում ենք ցանկացած վայրում, ցանկացած անձի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումը: Կարծում ենք, որ այս ողբերգությունից ուշադրությունը շեղելով եւ խոսելով իրենց դիվանագետների սպանության մասին՝ թուրք դեսպանը փորձում է նվազեցնել Անկարայում տեղի ունեցած սարսափի աստիճանը, եւ դա նողկալի է:

Մենք ցանկանում ենք վերահաստատել Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանցիների կողմից 1.5 միլիոն հայերի սպանության դատապարտումը:

Թուրքիայի դեսպանին եւ Թուրքիայի իշխանություններին խորհուրդ ենք տալիս կենտրոնանալ Ռուսաստանի դեսպանի սպանության հետաքննության, Թուրքիայում անվտանգության վիճակի բարելավման վրա եւ աշխարհի ուշադրությունը չշեղել իրենց սեփական՝ բռնության հակված քաղաքականությունից»-ասված է ՀՀ դեսպանի խոսքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ