News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում «Օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը եւ Արթուր Բաղդասարյանը մեղադրվում են բիզնեսմեն Կարեն Մխիթարյանից 1.2 մլն դոլար շորթելու մեջ։ Տուժածը ոչ մի կերպ դատարան չի ներկայանում, իսկ վկաների ցուցմունքներից սպանությամբ, խորհրդավոր մահով, չեչեն կոլեկտորների մասնակցությամբ հերոսապատում է ստացվել, հայտնում է «Ռոսբալտը»։

Առանց տուժող կողմի դատարանում հրապարակվում են գործի նյութերը, ինչպես նաեւ հանդես են գալիս մեղադրական կողմի վկաները։ Նրանցից վերջինը իրավաբան Նատալյա Չեքմենեւան է, որն ավելի քան 10 տարի աշխատել է տուժող Արամայիս Խումարյանի աներոջ մոտ։ Նա սկսել էր աշխատել դեռ 5 տարի առաջ, երբ մաքսանենգության համար ճաղերի հետեւում էր հայտնվել գործարար, «Կոտլյակովո» ՍՊԸ ղեկավար Գագիկ Մաքվեթցյանը։ Մինչ նա գտնվում էր Կրասնոդարի քրեական մեկուսարանում, ինչպես պնդում են վկաները, նրա ակտիվները յուրացրել էր Գագիկի ծանոթը՝ հայտնի գործարար Արամայիս Խումարյանը։

Երբ Մաքվեթցյանն ազատության մեջ էր հայտնվել, նա սկսել էր պայքարել իր ընկերությունները վերադարձնելու համար եւ վեճ էր ունեցել Խումարյանի հետ։ 2013-ի գարնանը Մաքվեթցյանը սպանվել էր իր Audi–ի մեջ։

Նրա սպանությունից անմիջապես հետո Խումարյանը սկսել էր վաճառել իրեն հասած ակտիվները։ Մասնավորապես մի խոշոր ընկերություն որոշել էր գնել «Կոտլյակովոն»։ Խումարյանը գործարքից 1.2 մլն դոլար էր ստացել։ Սակայն դրանից հետո շատ տարօրինակ հանգամանքներում մահացել էր։ Նրա բոլոր ակտիվները,  որոնք նախկինում պատկանում էին Մաքվեթցյանին, բաժին հասան Արամայիսի դստերը՝ Մադլենային եւ կնոջը՝ Կարեն Մխիթարյանին։ Ընկերությունը պահանջեց կամ ավարտին հասցնել գործարքը կամ վերադարձնել 1.2 մլն դոլարը։ Սակայն դատարանում վկաները պնդում են, որ Մադլենան եւ Կարենը հրաժարվել էին դա անեկ։ Այդ ժամանակ տուժող ընկերության ներկայացուցիչները դիմեցին չեչեն կոլեկտորներին, որոնք Մխիթարյանի հանդեպ շատ վճռական էին տրամադրված։

Վախեցած Մադլենան հեռավոր ազգականի՝ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանի օգնությունն է խնդրել: «Քրեական գեներալը» մեկնել է չեչեն կոլեկտորների «սլաքացույցի» մոտ: Վերադառնալով հայտարարել է, որ պայմանավորվել է Մադլենայի եւ Կարենի նկատմամբ բռնություն չկիրառելու մասին, բայց փողը պետք է վերադարձնել, քանի որ Խումարյանն իսկապես  1,2 մլն դոլարի  կանխավճար է ստացել, եւ երկրորդ կողմի մոտ համապատասխան փաստաթղթեր կան:

Դատելով վկաների ցուցմունքներից՝ այնուհետեւ Մխիթարյանները սկսել են այդ փողի փնտրտուքը: Մասնավորապես՝ հանգուցյալ Մակվետցյանի որդին պնդել է, որ Կարենն ու Մադլենան իրեն ասել են, որ իբր Խումարյանի թղթերը դասավորելիս ինչ-որ խոշոր չափի գումարով պարտքի ստացական են գտել եւ պարտքի մարում են պահանջել: Տղամարդը հրաժարվել է: Ավելին՝ նա հոր ակտիվները վերադարձնելու հայցով Նագատինի դատարան է դիմել, այդ թվում՝ «Կոտլյակովա» ՍՊԸ-ն՝ որպես ապօրինի խլված:

«Դրան զուգահեռ Բաղդասարյանը 1,2 մլն դոլարով վաճառել է հողամասը եւ շենքը, որոնք նրա ֆիրմային են պատկանել: Մխիթարյանն այս գործարքում միջնորդ է եղել եւ պետք է 200 հազար դոլարի տոկոս ստանար: Արթուրը նրան վստահել է եւ ներգրավել է այն անձանց թվում, որոնք բանկային  հաշվին հասանելիություն են ունեցել: Ըստ որում՝ բանկում հավաստիացրել են, որ բանկային հաշվին հասանելիությունը հնարավոր էր միայն Բաղդասարյանի ներկայությամբ: Սակայն Մխիթարյանը հանելուկային կերպով կարողացել է այն վերցնել եւ իր պարտքերը վճարել: Ըստ ամենայնի՝ հենց այն 1,2 մլն դոլարի պարտքը»,- նման վարկած է առաջադրել իրավիճակին ծանոթ «Ռոսբալտի» աղբյուրը:

Բաղդասարյանը փողը վերադարձնելու անհաջող փորձերից հետո տհաճ պատմության մասին պատմել է ազգականին՝ Սերգեյ Ասատրյանին, եւ նա միացել է անհետացած փողերը վերադարձնելու վերաբերյալ Կարեն Մխիթարյանի հետ բանակցություններին: Սակայն «օրենքով գողն» անհաջողության է մատնվել: Գործի նյութերից հետեւում է, որ Օսետրինա կրտսերի հեռախոսները լսվել են փող փոխադրողների վրա ավազակային հարձակումների շարքի հետաքննության գործով: Օպերատիվ աշխատողները գրանցել են Մխիթարյանի պարտքի մասին մի քանի զրույցներ, որից հետո վերջինիս զրույցի են հրավիրել, եւ նա շորթման մասին հայտարարություն է տվել:

Օպերատիվնիկների հսկողությամբ գործող Մխիթարյանը ձեւացրել է, թե պատրաստ է փողը տալ: 2015-ի նոյեմբերի 19-ին Սերգեյ Ասատրյանը եւ Արթուր Բաղդասարյանը ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Երկուսին էլ մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ ՔՕ 163-րդ հոդվածով (շորթում):

Քննության ընթացքում Մխիթարյանը ցուցմունք է տվել, որ իրեն սպառնացել է իբր նաեւ Սերգեյի հայրը՝ ազդեցիկ «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Օսետրինա): Վերջինիս գաղութից, որտեղ պատիժ էր կրում ապօրինի թմրամիջոցներ պահելու համար, Մոսկվա են տեղափոխել: Հարցաքննության ժամանակ Էդիկ Օսետրինան իր մեղքը ժխտել է: Նա հայտարարել է, որ վեճի ժամանակ Հունաստանում է եղել, եւ հակառակը՝ հեռախոսով կողմերին խնդրել է «կտրուկ քայլերից» ձեռնպահ մնալ, իսկ վերադառնալուց հետո հավաքվել եւ հարազատի պես բոլոր խնդիրները լուծել: Առերեսման ժամանակ Մխիթարյանը հաստատել է Ասատրյան ավագի ցուցմունքները: Դրա հետեւանքով Օսետրինային նոր մեղադրանքներ չեն առաջադրվել, նա հետ է վերադարձվել գաղութ հին պատիժը կրելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ