News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանի հետ: 

Որքանո՞վ է հավանական, որ «Ելքի» դաշինքը միավորվի Օսկանյան-Օհանյան, կամ «Ծառուկյան դաշինքի» հետ:

«Ելքի» դաշինքում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, մենք կողմնակից ենք, որ միավորվեն մեր գաղափարախոսությունը կրողները, ովքեր Հայաստանի ապագան տեսնում են եվրոպական մոդելի պետություն, որտեղ արդար ընտրություններ են տեղի ունենում, ոտեղ քվեներ չեն առնում, որտեղ մեծահարուստներն առաջին հարկ մուծողներն են: Մենք այս պետության կողմնակիցն ենք, եթե կլինեն ուժեր, որոնք կդիմեն մեզ միանալու, կստորագրեն այն փաստաթուղթը, որը մենք ստորագրեցինք եւ կոնսենսուսի արդյունքում, եթե որեւէ ուժ դեմ չլինի դրան՝ համաձայնություն կտանք: Մեզ ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ այլ կուսակցություն չի դիմել: Մենք էլ հարցը չենք քննարկել:

Այսինքն՝ ոչ Օսկանյան-Օհանյան դաշինքից, ոչ էլ «Ծառուկյան դաշինքի» հետ որեւէ քննարկում չի՞ եղել:

Այո, չի եղել: Վարդան Օսկանյանի հետ երբեք չեմ հանդիպել, ոչ Վիկտոր Դալալքյանի, որ Արամ Գասպարի Սարգսյանի, հետեւաբար, մեր դաշինքից էլ «Ծառուկյան դաշինքի» հետ որեւէ հանդիպում չի եղել:

Իսկ «Ժառանգության» հետ վերջնականապես հստակեցրել՞ եք, ձեզ են միանալո՞ւ, թե՞ ոչ:

«Ժառանգության» հետ սկսեցինք քննարկումները, հետո որոշակի խնդիրներ ծագեցին եւ անձնական բնույթի, եւ տեխնիկական բնույթի, եւ ժամկետային առումով, որի պատճառով այդ գործընթացները դադարեցին, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնեց ԱՄՆ: Վերադառնալուց հետո այդ գործընթացն սկսվել է, մեր դռները բաց են «Ժառանգության» համար, ի տարբերություն ձեր նշած ուժերի, նրանց հետ մեր մոտեցումնրը համընկնում են: Ձեր նշած ուժերի համար աշխարհի կենտրոնը Մոսկվան է եւ թույլտվությունները նրանք այնտեղից են վերցնում:

Պարոն Սարգսյան, կարծիքներ կան, որ Գագիկ Ծառուկյանին իշխանություններն են վերադարձրել ձայները փոշիացնելու նպատակով, համամի՞տ եք:

Չեմ վերաբերվոււմ ընդհանրապես, մարդիկ կան, որ համարում են, թե մենք թիրախավորել ենք Ծառուկյանին, կամ ուզում ենք անընդհատ Ծառուկյանին ինչ-որ բան ասել, բայց մենք չենք կարեւորում այդ մարդուն: Գագիկ Ծառուկյան մարդու հետ կապված որեւէ խնդիր չունեմ, կարծում եմ՝ այն ինչ խոսել եմ նրա մասին, ասել եմ՝ նրան լավը կամենալով: Եթե Ծառուկյանը ուշադիր նայի, կտեսնի, որ իրեն չկամեցողները նրանք են, որոնք շողոքորթում են սերմնացու գողացող մկան պես:

Իսկ Սեյրան Օհանյանի մասին ի՞նչ կարծիքի եք որպես ոչ իշխանական ուժի ապագա առաջնորդ:

Մեր մրցակիցը գործող իշխանությունն է, իշխանությունը ուզում է, որ մենք հակադրվենք եւ մրցենք «Ծառուկյան դաշինքի», Օսկանյան-Օհանյան դաշինքի հետ, բայց մենք մրցակցելու խնդիր չունենք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ