News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հետազոտողները լայնածավալ աշխատանք են կատարել՝ ուսումնասիրելով տարբեր երկրների մարդկանց լուսանկարները։ Փորձի շրջանակում գիտնականները դիտել են մոտ 5 հազար մարդու լուսանկար, որոնք ապրում են աշխարհի 32 երկրներում։ Արդյունքում պարզվել է, որ ամենապոզիտիվը ամերիկացիներն ու եվրոպացիներն են, որոնք լուսանկարներում հիմնականում ժպտում են։ ՄԻաժամանակ ամենաքիչ ժպտերես են ճանաչվել Չինաստանի ու Ճապոնիայի բնակիչները, հայտնում է Oane–ը։

Ընդ որում չինացիներն ու ճապոնացիներն էլ իրենց հերթին, ժպտացող եվրոպացիների ու ամերիկացիների լուսանկարները դիտելիս, դրանք անվանել են անբնական ու բեմադրված։ Հոգեբանները, ամփոփելով, նկատել են, որ հիմնականում ժպիտների ինտենսիվության համար պատասխանատու են այս կամ այն ազգության ավանդույթները։ Դրա համար էլ որոշ երկրներում ժպտալը բնական է, իսկ մյուսներում՝ անպարկեշտություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ