News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աշխարհին Vespa scooter նվիրած իտալական ընկերությունը մշակել է ինքնավար փոխադրամիջոց՝ անձնական ռոբոտ օգնականի տեսքով, որը ձեր իրերն է տանում: Piaggio Fast Forward-ը ծրագրել է Gita-ն 2017-ի փետրվարի 2-ին ներկայացնել Բոսթոնում՝ այն թեստավորելով բիզնես միջավայրում, փոխանցում է dezeen.com-ը: 

Gita-ն Piaggio Group-ի կազմի մեջ մտնող եւ ինովացիաների համար պատասխանատու Piaggio Fast Forward թիմի ներկայացրած առաջին արտադրանքն է: Դիզայնը մշակել է ամերիկացի ճարտարապետ եւ դիզայներ Գրեգ Լինը:

Ռոբոտի՝ «Ջի-թա» անունը իտալերեն նշանակում է կարճատեւ ճանապարհորդություն: Էլեկտրական հաղորդակով երկանիվ ռոբոտը  կարող է ոչ միայն սահել իր «տիրոջ» հետեւից՝ հետեւելով նրա շարժումների հետագծին, այլեւ ինքնուրույն տուն վերադառնալ:

Ռոբոտի բարձրությունը 66 սմ է, իսկ բեռնատարողությունը՝ 18 կգ: Gita-ն նկարագրվում է որպես «հաղորդակցության անհատականությամբ» եւ ընդունակությամբ օժտված ռոբոտ: Նա կարող է տեղաշարժվել 35 կմ/ժամ արագությամբ ինչպես շենքի ներսում, այնպես էլ բացօթյա տարածքում:

1946 թվականին Vespa Scooter-a-ի թողարկմամբ հանրահայտ դարձած Piaggio Group-ը Եվրոպայի երկանիվ փոխադրամիջոցների խոշորագույն արտադրողն է: Չնայած ընկերության կենտրոնակայանը Իտալիայում է, Piaggio Fast Forward-ը բազավորվել է Մասաչուսեթսի նահանգում՝ Բոսթոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ