News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ից գիտնականները փոքրիկ արհեստական ուղեղ են ստեղծել՝ արյունատար անոթների ցանցով:

Օրգանը կարող է օգտագործվել կաթվածների եւ արյան շրջանառության խնդիրներով պայմանավորված այլ պաթոլոգիաների ուսումնասիրության համար: Այս մասին ասված է The Journal of Neuroscience Methods ամսագրում հրապարակված հոդվածում:

Արյունատար անոթների ցանցի կազմավորումն անսպասելի է եղել նույնիսկ նախագծի հեղինակների՝ Բրաունի համալսարանի գիտնականների համար:

«Փորձի երրորդ օրը մենք նկատեցինք, որ ութ հազար նեյրոններից բաղկացած կուլտուրայում սկսեցին զարմանալի կազմավորումներ տեղի ունենալ. բջիջների երկու երրորդը հյուսվածքից ցանց կազմավորեցին, որն անոթների ցանց էր»,- նշել են ամերիկացի բիոինժեներները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ