News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախնական տվյալներով, Գորիսի ոստիկանապետի կողմից փետրվարի 27-ին ծեծի ենթարկված  Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Էդմոն Խաչատրյանը պնդում է, որ իրեն ծեծողների մեջ եղել է ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը: NEWS.am-ի հետ զրույցում Էդմոն Խաչատրյանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մանրամասներ պատմեց: Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 27-ի առավոտյան՝ Գորիսի ոստիկանությունում: Նրա խոսքով, պատճառը եղել է ոստիկանությունում աշխատող կին լեյտենանտներից մեկին զանգելն ու հաղորդագրություն ուղարկելը:

«Ես զանգել եմ ոստիկանությունում աշխատող մի աղջկա, էդ աղջկան հավանում եմ, նրան ոչ մի վատ բան չեմ ասել, ոչ էլ գրել, ընդամենն ասել եմ, որ ուզում եմ հետը ամուսնանալ: Հետո իր վարորդը զանգահարեց ինձ, տեսանք իրար, ասաց, որ հեռու մնամ՝ ընկեր ունի: Ես էլ ասացի՝ խնդիր չկա, եթե ընկեր ունի չեմ անհանգստացնի, բայց ես գիտեի, որ ընկեր չունի»,-ասաց նա:

Էդմոն Խաչատրյանի խոսքով, հաջորդ օրն առավոտյան իրենց տուն են գնացել ոստիկանության մի խումբ աշխատակիցներ եւ իրեն տարել են ոստիկանություն:

«Հետո առավոտ շուտ քնած էի, եկան պիժամայով էի, ուզում էին տանել ոստիկանություն: Ասի՝ թողեք գոնե շալվարս հագնեմ, նոր տարեք: Տարան ոստիկանություն, հանեցին մայորի սենյակը, մայորը առանձնազրույց ունեցավ հետս, հետո ոստիկանապետը մտավ, ինձ ծեծի ենթարկեցին ոտքերով եւ ձեռքերով: Ես չգիտեմ, թե ոստիկանապետն ինչ խնդիր ունի իմ հետ, ինչու ինձ ծեծեց, կամ ինչ կապ ունի էդ աղջկա հետ»,-պատմեց նա:

Նա նշեց, որ այս պահին Գորիսի հիվանդանոցում է  եւ ունի գլխի, դեմքի եւ վզի վնասվածքներ, իր մայրն արդեն դիմել է  ոստիկանություն եւ հետեւողական է լինելու, որպեսզի իրեն ծեծի ենթարկողները պատասխանատվության ենթարկվեն:

NEWS.am-ի ճշտող հարցին՝ արդյոք ինքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին է, Էդմոն Խաչատրյանը դրական պատասխան տվեց:

Նշենք, որ Գորիսի ոստիկանությունում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ կա, ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են կատարվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն այլ ոստիկանների հետ ծեծի է ենթարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդուն՝ Էդմոն Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ 2016-ի մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել, նա ծեծի էր ենթարկել   իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գեւորգյանին: Մամուլում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երեւում էր, թե ինչպես է Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը ծեծում մի քաղաքացու: Պարզվել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել 2016թ. մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում, ծեծվել էր ոստիկանապետի տեղակալի եղբայրը՝ Արթուր Գեւորգյանը: Տուժած Արթուր Գեւորգյանը հետագայում ներգրավվել էր գործում որպես մեղադրյալ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել:  Գործը քննչական կոմիտեից տեղափոխվել էր ՀՔԾ, որոշ ժամանակ անց կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նշենք, որ միջադեպից հետո՝ մարտի 22-ին, ոստիկանապետի հրամանով Գեւորգ Ազիզյանի լիազորությունները դադարեցվել էին, ավելի ուշ նա կրկին վերականգնվել էր նախկին աշխատանքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ