News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Իտալացի Ջուզեպե Պեկորարոն, ում մեղադրում են անօթեւան մարդուն այրելու մեջ, խոստովանել է, որ սպանությունը կատարել է խանդի պատճառով, փոխանցում է  BBC-ն: 

Պեկորարոն դատարանում խոստովանել է, որ Մարչելո Չիմինոյի վրա բենզին է լցրել եւ նրան այրել ապաստարանի մուտքի մոտ:

Բենզալցակայանում աշխատող Պեկորարոն կարծում է, որ անտուն տղամարդն իր կնոջը հետապնդել է: Տեսահսկման սարքն արձանագրել է, թե ինչպես է Պեկորարոն դույլով բենզինը լցրել փողոցում քնած Չիմինոյի վրա: Հարեւանները հայտնել են, որ լսել են սարսռացնող աղաղակներ: Չիմինոն մահացել է մինչեւ շտապ օգնության գալը: Պեկորարոն կալանավորվել է շաբաթ օրը՝ հանցագործությունը կատարելուց մեկ օր չանցած:

Պալերմոյի քաղաքապետ Լեոլուկա Օրլանդոն սպանությունը վայրագության դրսեւորում է անվանել եւ հայտարարել է, որ քաղաքապետարանի դրոշը կիջեցվի որպես սգո նշան:

Պեկորարոյին սպանության մեղադրանք է առաջադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ